Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Գազարն ու սպանախը կօգնեն տկարամտության դեմ պայքարում

Գազարն ու սպանախը կօգնեն տկարամտության դեմ պայքարում

Գիտնականները փոխադարձ կապ են հայտնաբերել օրգանիզմում ցածր մակարդակով պարունակվող վիտամին С-ի, բետա-կարոտինի և տկարամտության միջև: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այդ հիվանդության ախտանշանների դեմ պայքարում կարող են օգնել հակաօքսիդանտները, որոնք պարունակվում են մրգերում և բանջարեղենում, ինչպիսիք են սպանախը, գազարն ու ծիրանը: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:

Ուլմի համալսարանի գերմանացի գիտնականները ուսումնասիրել են տարբերությունները Ալցհեյմերի հիվանդության թեթև աստիճանում գտնվող 74 և 158 առողջ մարդկանց միջև: Նրանք նկատել են, որ հակաօքսիդանտների, վիտամին С-ի, բետա-կարոտինի պարունակությունը արյան շիճուկում ավելի ցածր է եղել հիվանդների մոտ, քան վերահսկվող խմբում:

Չնայած գիտնականները նշում են հավելյալ հետազոտության անհրաժեշտությունը, ստացված արդյունքները կարող են որոշակի դեր խաղալ հիվանդության դեմ պայքարում:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ